Իրկուտսկի մթերային խանութներից մեկի հսկիչները նկատել են, որ իենց հաստատության տարածքում տեղադրված վճարման տերմինալներից մեկի մոտ մի երիտասարդ սովորականից շատ անգամ ավելի երկար է կանգնած և ինչ-որ կասկածելի գործողություններ է կատարում սարքի վրա: Տեղ ժամանած հերթապահ անձնակազմը երիտասարդին բերման է ենթարկել: Պարզվել է, որ 19-ամյա պատանին Չիտայի բուհերից մեկի ինֆորմացիոն համակարգերի և կառավարման տեխնալոգիաների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող է և եկել է Իրկուտսկ՝ ընկերոջը հյուր: Պարզվել է նաև, որ երիտասարդն ընթացիկ տարվա գարնանն ինֆորմատիկայի ոլորտում կայացած համառուսաստանյան օլիմպիադայում գրավել է 2-րդ տեղը: ՌԴ ՆԳՆ քաղաքային վարչության աշխատակիցները պարզել են, որ տաղանդավոր այդ ուսանողը փոխել է տերմինալի ծրագիրը, դրա փոխարեն տեղադրել սեփական համակարգչային ծրագիրը և դրա միջոցով կատարել մի շարք վճարումներ, ընդհանուր առմամբ, դրածո անձանց հաշվեհամարներին փոխանցելով 75 հազար ռուբլի: Այժմ ոստիկանության աշխատակիցները փորձում են պարզել ծրագրավորողի հավանական հանցակիցներին: Առաջիկայում քննիչները նրա նկատմամբ կկայացնեն ընթացակարգային որոշում, հաղորդում է «mvd.ru»-ն: