Եգիպտոսի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ, - տեղեկացնում է Reuters գործակալությունը: Նրան մեղադրում են լրտեսության, բռնություն հրահրելու եւ Եգիպտոսի տնտեսությանը մեծ վնաս հասցնելու մեջ:

Նախագահի պաշտոնից Մուրսիին հեռացնելուց հետո նա գտնվում է բանակի հսկողության ներքո: Սակայն չի հրապարակվում նրա գտնվելու վայրը:

Դատախազությունը քրեական գործ է հարուցել նաեւ «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության եւս 8 ներկայացուցիչների, այդ թվում շարժման առաջնորդ Մուհամմեդ Բադիայի նկատմամբ: