Այս պահին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 200-ից ավելի տներ հայտնվել են ջրի մեջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոռոգման ջուրը վարարած լցվել է բնակիչների նկուղներ և այժմ բարձրանում է արդեն սենյակներ: Պատճառն այն է, որ ոռոգման համակարգը տարիների ընթացքում չի մաքրվել, ինչն էլ ջրի պատվարի փլուզման պատճառ է դարձել: Մոտ 300-ից ավելի բնակիչներ, այդ թվում՝ անչափահասներ, ծերեր, շիվարած կանգնել են փաստի առաջ, իսկ պատկան մարմիններից, մասնավորապես Արմավիրի մարզպետարանից, Փարաքարի գյուղապետարանից և ոռոգման ջրի պատասխանատուներից ոչ ոք չի բարեհաճել դեպքի վայր այն դեպքում, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 14:00-ին:
Մանրամասները՝ այստեղ: