Արդեն 3-րդ օրն է, ինչ Երևանում անցկացվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։ Երեկ ակցիային են միացել նաև Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), Ալեն Սիմոնյանը և նրանց ընկերները։
Նրանք իրենց մեքենաներով քաղաքացիներին տեղափոխում էին մայրաքաղաքի տարբեր ուղղություններով։
Այսօր ևս նրանք քաղաքացիներին տեղափոխում են։ Վերջիններիս են միացել նաև Պետրոս Ղազարյանը, Արթուր Իսպիրյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։