Այս պահին «Նաիրիտի» աշխատակիցներն արդեն նախագահական նստավայրի առջև են։ Նրանց պահանջները հետևյալն են.

1. վճարել Նաիրիտ գործարանի արդեն 12 ամսվա աշխատավարձները,

2. վերագործարկել գործարանը և Նաիրիտ գործարանի աշխատակիցներին ապահովել աշխատանքով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Mediamall.am-ը, այսօր առավոտյան «Նաիրիտի» աշխատակիցները երթով շարժվում էին դեպի նախագահական նստավայր։ Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ եթե հուլիսի 22-ին չվճարվեն Նաիրիտ գործարանի աշխատավարձները, աշխատակիցները դուրս են գալու ցույցի։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։