Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող ոստիկանական տեղամասում այսօր պայթյուն է որոտացել. տեղեկացնում է Ալ Արաբիան:

Զոհվել է մեկ ոստիկան, ևս 17-ը վիրավորվել են: Հեռուստաընկերության տվյալներով՝ ռումբը նետվել էր տեղամասի ուղղությամբ մոտակայքով անցնող մեքենայի միջից:

Ալ Արաբիայի աղբյուրները պնդում են, որ պայթյունի հետևում կանգնած են Մուսուլման եղբայրներ կուսակցության անդամները, ովքեր նախօրեին հայտարարել էին, թե Կահիրեում ընթացող բախումների մեջ մեղավոր են քաղաքացիական համազգեստ հագած ոստիկանները: