Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, <> միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի նաև անվճար բուժօգնության ակցիա: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ <> բժշկական կենտրոն կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ:
<> ,- նշել է Դավիթ Օհանյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալի խոսքով՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում կընտրվեն այնպիսի ծառայություններ, որոնք առավել պահանջված են բնակչության կողմից:
<>,- նշել է Դավիթ Օհանյանը:
Օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մեկնարկող անվճար ակցիայի շրջանակում բնակիչներին բուժօգնություն կմատուցվի սրտանոթային հիվանդությունների, գինեկոլոգիական ծառայությունների և մի շարք այլ հիվանդությունների մասով: Ակցիայի շրջանակում կիրականացվեն ինչպես հետազոտություններ, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, վիրահատություններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն