Galatv.am. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մոդուրոյի հանդեպ մահափորձը պետք է իրականացվեր հունիսի 24-ին' «Բեյբի» օպերացիայի շրջանակներում: Նախատեսված է եղել դիպուկահարի կրակոց երկրի ղեկավարի հենց գլխին, այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի նախարար Միգել Ռոդրիգես Տորրեսը:

«Այդ «Բեյբի» անվամբ նրանք կնքել են երկրի նախագահ Մադուրոյին»,- տեղի ԶԼՄ-ները մեջբերում են Տորրեսի խոսքերը: Նա ընդգծել է, որ դավադիրներից մեկը եղել է Լուիս Պոսադա Կարիլեսը, ով գտնվում է ԱՄՆ-ում: Նշենք, որ վերջինս Կարակասում և Հավանայում մեղադրվում է ահաբեկչության մեջ:

Մադուրոյի սպանության ծրագրերին նաև տեղյակ են եղել Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն և հոնդուրասեցի քաղաքական գործիչ Ռոբերտո Միչելետին, ասել է ՆԳՆ ղեկավարը:

Դավադիրները նախատեսում էին ռազմական օբյեկտներում լայնամասշտաբ ակցիաներ իրականացնել. Մադուրոյի սպանությունից հետո բանակում խուճապ առաջացնելու համար շուրջ 400 հատուկ պատրաստված մարդիկ պետք է հավաքվեին, սակայն, շարունակել է Տորրեսը, հաջողվել է հավաքել ընդամենը 150 մարդ, ովքեր էլ ձերբակալվել են Հատուկ ծառայությունների կողմից:

Տաթև Ֆռանգյան

ria.ru