Երեկ տանիքից ցած ընկած 10-ամյա Նորայր Ջուլհակյանն այսօր առավոտյան մահացել է։ Այս մասին Լուրեր.com-ին տեղեկացրին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը News.am-ին տեղեկացրել էր, որ վերակենդանացման բաժանմունքում իրենց հաջողվել էր երեխայի սրտի կանգը վերացնել և կանգնած սիրտը նորից աշխատեցնել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: