Անհայտ անձը երկուշաբթի երեկոյան կրակ է բաց թողել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ռոս Թաունշիփ բնակավայրում քաղաքային խորհրդի նիստի ժամանակ՝ սպանելով խորհրդի 3 անդամի. գրում է Associated Press-ը:

Պաշտոնյաներից մեկին հաջողվել է վնասազերծել չարագործին: Վիրավորները հոսպիտալացվել են: Հանցագործը ձերբակալվել է, սպանության դրդապատճառները պարզվում են: