Օգոստոսի 6-ին, ժամը 12.15-ի սահմաններում, «ԳԱԶ-33104-31» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան ճանապարհի 20-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1928 թ. ծնված Ռուբեն Ասատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 15.50-ին, հիվանդանոցում Ռ. Ասատրյանը մահացել է: Կատարվում է քննություն: