Այսօր' օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:20-ի սահմաններում Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ, 56-ամյա Գեւորգ Մուրադյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 04 ՏԼ 975 համարանիշի ավտոմեքենան, Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով' հայտնվել նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարողների կողմից փորված փոսում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել 911 ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ' Երեւանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի վայրում վարորդը հայտնում էր, որ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան քշել է իր ուղղությամբ եւ ինքը փախցնելով նրան' վթարի է ենթարկվել: Սակայն «Ջիպ»-ի վարորդն էլ հեռացել է նշված վայրից: Վթարի վայր են ժամանել նաեւ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, սակայն վերջիններս հայտնում էին, որ իրենք ոչինչ չեն կարող անել' «տատ-շատ մարդկայնորեն օգնենք' կռանով, տեխնիկայով մեքենան դուրս բերվի, տեղափոխվի իրենց ուզած վայրը»:

Մանրամասները՝ shamshyan.com-ում: