Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կայացրած որոշման հիման վրա 2013 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները քանդել էին Տիչինայի փողոցին հարող տարածքում «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Եղիազարյանի կառուցած շինությունը:
Այս մասին այսօրվա համարում գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը։
Իսկ պատճառը եղել է այն, որ քաղաքապետարանն ազատամարտիկի կողմից 10 տարի վարձակալած հողատարածքը՝ այնտեղ կառուցած ինքնակամ շինության հետ մեկտեղ, վաճառել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին:
Ազատամարտիկ Ներսիկ Եղիազարյանը թերթի հետ զրույցում հայտնել էր, որ եթե իր հարցը չլուծվի, ապա մի շիշ բենզին կլցնի վրան ու կվառվի բոլորի ներկայությամբ: HayNews.am–ն այսօր հանդիպեց ազատամարտիկի հետ և զրույցից պարզ դարձավ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է հարցը լուծել: Իսկ թե ինչ լուծում է գտել քաղաքապետը' դիտեք տեսանյութում: