Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ թույլ տված լեզվական վրիպակի պատճառով, գրում է Haqqin.az-ը:

Միջադեպը տեղի էր ունեցել Բաքվում, երբ հաղորդավարը չէր կարողացել ճիշտ արտասանել ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը՝ արտաբերելով դրա փոխարեն «Սիկտիր Լավրով»: Ռուսական կողմից որևէ մեկնաբանություն չի հնչել: