Թուրքիայի Վակիֆլի գյուղում, որը համարվում է միակ հայկական գյուղը, պաշտոնապես բացվել է փոքրիկ հյուրանոց:

Հաթայ նահանգի ղեկավար Մեհմեդ Ջելալետի Լեկեսիզը բացման արարողության ժամանակ իր ելույթում նշել է, որ մշակութային ժառանգության պահպանումը նշանակում է ապագայի պահպանություն: Գրում է GalaTV.am-ը:

Նա Հաթայ նահանգի հայ բնակչությանը համեմատել է գեղեցիկ ծաղիկների հետ և նշել է, որ Հաթայը կկորցնի իր ծաղիկների մի մասը, եթե այնտեղ հայեր չլինեն:

«Կապվելով այսօրվա հետ՝ անցյալը նպաստելու է նրան, որ ապագան լինելու է ավելի ամուր: Բարձրացնել մշակութային ժառանգությունը նշանակում է վերականգնել հիշողությունը: Երկար տարիներ ծնկի գալուց հետո շինությունն այսօր կրկին ոտքի է կանգնում, և մենք ուրախ ենք դրա համար»,- ասել է Լեկեսիզը:

Նա շնորհավորել է բոլոր հայերին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ:

Հյուրերի երկհարկանի տան 7 սենյակներից 5-ը նախատեսված են հյուրերի համար, 1 սենյակը նախատեսված է խոհանոցի համար, իսկ մյուսում կարելի է անցկացնել կոնֆերանսներ:

Շարունակությունը` այստեղ: