Նոր Զելանդիան երկուշաբթի օրը դարձել է աշխարհի 14-րդ երկիրը և Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջին երկիրը, որտեղ միասեռ զույգերը կարող են պաշտոնապես գրանցել իրենց ամուսնությունները, հաղորդում է Assiciated Press գործակալությունը: Գրում է GalaTV.am-ը:
2013թ-ի ապրիլ ամսին նորզելանդական խորհրդականները կողմ են քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացման օրենքին: Սպասվում է, որ արդեն այսօր նոր օրենքից օգտվելու են մի քանի տասնյակ զույգեր:
1986թ-ին Նոր Զելանդիայի օրենսդրությունը քրեական պատասխանատվության էր ենթարկում համասեռամոլական վերաբերմունքի համար: 2005թ-ից սկսած երկրում սկսեց գործել միասեռ միությունների ինստիտուտը:
Շարունակությունն` այստեղ: