Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի տանիքին ծածանվում է բզկտված եռագույնը:
Հետաքրքիր է արդարադատություն իրականացնող դատարանի «մեծն» դատավորները վճիռ են ընթերցում հանուն ՀՀ–ի, ու մարդկանց «ֆուռերով» ուղարկում են քրեակատարողական հիմնարկներ ու գաղութներ, դատարանի շենք մտնելուց և դուրս գալուց գլուխները չեն բարձրացնում վեր ու ասում՝ «Փառք Աստծո, արդար դատավճիռ կայացրեցինք», ու չեն տեսնում, իրենց շենքին ծածանվող բզկտված եռագույնը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը դատարանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, թե Հայաստանի եռագույնը ընկել է մեր արդարադատության օրը:
Ինչպես կայացրած վճիռներն են, այդպես էլ դրոշն է: Կարծում ենք վաղը, աշխատանքի գալուց հետո նշված դատարանի աշխատակազմի ղեկավարը դուրս եկած կլինի մեռելոցից, ու կենդանի քայլեր կձեռնարկի՝ բզկտված եռագույնը փոխարինելով նորով:
Մանրամասները` այստեղ: