Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին (1981-2011) նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանը հայտարարել է, որ Մուբարաքը կարող է ազատ արձակվել արդեն իսկ այս շաբաթ՝ կապված կոռուպցիայի գործով նրա դեմ ներկայացված մեղադրանքի հանվելու հետ: Գրում է 168.am-ը:
Խոսքը գնում է այսպես կոչված «պալատական գործի» մասին, որի շրջանակներում մեղադրող կողմը փորձում էր ապացուցել, թե Մուբարաքն ու նրա որդիները յուրացրել են ավելի քան մեկ միլիարդ ֆունտ (150 միլիոն դոլար), որը երկրի պետբյուջեից հատկացվել էր նախագահական նստավայրի վերանորոգման ու սպասարկման համար:
82-ամյա Մուբարաքը հրաժարական է տվել 2011 թվականի փետրվարի 11-ին՝ 18-օրյա ժողովրդական հուզումներից հետո:
Շարունակությունն` այստեղ: