Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գող» 40-ամյա Ալիբալա Համիդովը' Գոջա Բակինսկին:
Այս մասին հայտնում է «Прайм Крайм»-ը: Սպանությունը տեղի է ունեցել երեկ: Համիդովը հրազենային երեք վնասվածք է ստացել ու տեղում մահացել:
Աղբյուրը նշում է, որ Համիդովը կոնֆլիկտներ է ունեցել քրեական հեղինակություն, նախորդ տարի սպանված Դեդ Հասանի խմբավորման հետ:
Ըստ Vesti.az-ի' Ալիբալա Համիդովն ամենաազդեցիկ ադրբեջանցի «օրենքով գող»-երից էր: