Ռուս ռազմական լրագրող «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի աշխատակից Դարիա Ասլամովան իր գրքում հուշեր է տպագրել նաև Արցախյան պատերազմից։ Հուշերից մեկում Ասլամովան պատմում է' «երբ 21 տարեկան էր, հայկական կողմում լուսաբանում էր պատերազմը»։

Դարիայի խոսքերով՝ այդ ժամանակ ադրբեջանցի զինվորները փախցրել են իրեն, պահել 3 օր ու բռնաբարել։ Ադրբեջանական լրատվամիջոցները, այս տեղեկությունը հերքելու որևէ փաստ չունենալով, սկսել են հոդվածներ հրապարակել՝ ռազմական լրագրողի անկաշկանդ լուսանկարներով ու սկանդալային թեմաների շուրջ արտահայտած մտքերով։

Աղբյուրը՝ razm.info: