Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի աղջիկ քաղաքի զինվորական կոմիսարիատի մոտով հոսող ջրանցքն է նետվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին ոստիկաններն ու փրկարարները «ԱՐԳԵԼ ՀԵԿ»-ի կարգավորման ջրամբարում փնտրում են աղջկան: Այնտեղ է նաև այդ աղջկա ամուսինը, ով ոստիկաններին և փրկարարներին հայտնել է՝ «կնոջս նկատողություն եմ արել, որ հեռախոսով շատ է խոսում և ձեռքից վերցրել եմ հեռախոսը», որից հետո կինը զանգահարել է մորաքրոջ աղջկան ու հայտնել, որ «երեխաներիս լավ կնայես. ես իմ կյանքին վերջ եմ տալիս»:
Ջրամբարում հայտնաբերվել են նաև այդ աղջկա հողաթափերը, ու արդեն ժամանում են ջրասուզակները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ աղջիկը Չարենցավան քաղաքի բնակրուհի, 23-ամյա Գ.Հ-ն է:
Տեղում աշխատում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Մելքումյանը:
Ֆոտոլրագրողըը հայտնում է նաև, որ փրկարարները չեն բացառում, որ հնարավոր է՝ աղջկա դին ջուրը քշած-տարած լինի այլ ուղղությամբ: Հատուկ խումբ է ժամանել նաև Կոտայքի մարզի ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության բաժնից՝ բաժնի պետ Նվեր Երիցյանի գլխավորությամբ: Ջրամբարի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ այդ կինը ամուսնացել էր 6 տարի առաջ, ծնունդով Գեղարքունիկի մարզի Ճամբարակ քաղաքից էր, և ուներ 2 անչափահաս աղջիկներ՝ 5 և 3 տարեկան:
Շարունակությունն` այստեղ: