Նովոսիբիրսկի մարզի Գոռնի ավանի տներից մեկում այսօր հայտնաբերվել են կնոջ մարմնի անդամահատված մասեր, որոնք ծրարների մեջ տեղադրված են եղել սառնարանում: Այս փաստով այժմ իրականացվում են ստուգումներ, հաղորդում է «vesti.ru»-ն:
ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունից հաղորդել են, որ այդ նույն բնակարանում հայտնաբերվել է նաև 37-ամյա տղամարդու մարմին: Քննություն իրականացնող իրավապահները հայտնել են , որ դա այն կնոջ ամուսինն է, ում մարմնի մասերը հայտնաբերվել են սառնարանում: Թե ինչ պատճառով է տղամարդը մահացել, կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Իսկ առայժմ քննիչները չեն բացառում, այն վարկածը, որ տեղացի բնակիչը սպանել է իր կնոջը, ապա նաև՝ վերջ տվել սեփական կյանքին:
Զահվածները ունեն 8 տարեկան աղջիկ: Այժմ որոշվում են երեխային համապատասխան մանկական հաստատություն տեղափոխելու հետ կապված հարցերը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ համանման մի դեպք էլ հայտնաբերվել է Մոսկվայում: Վոլգոգրադյան պողոտայում գտնվող շենքերից մեկում վարձով ապրող չեչեն մի երիտասարդ սառնարանում հայտնաբերել է 1 տարեկան աղջկա մարմին: Պարզվել է, որ նրա հետ այդ բնակարանում իրենց երկու երեխաների հետ ապրել իս է եղել նաև մի ընտանիք, որոնց մայրը մահացել է օգոստոսի 11-ին:
Իրավապահ մարմինների աշխատակիցները բնակարանում գտան սպանվեծ երեխայի քրոջը: Նա տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ընտանիքի 33-ամյա հայրը ձերբակալվել է: