Քանի որ մասսայական արտագաղթը ցանկանած պետության և հասարակության համար օրախնդիր հարց է, հայկական համացանցում մշտապես շարունակվում են թեժ քննարկումները և լուծման ուղիների որոնումը: Որքան էլ թվերը չափազանցացվեն կամ նվազեցվել՝ մարդկանց մի մեծ խումբ բավականին մեծ տեմպով լքում է երկրիը: Մեծ հաշվով դա նրանց իրավունքն է, ցանկացած մարդ ունի բնակավայրի ազատ ընտրության իրավունք, և այլ երկրներում բնակվելու նրանց ձգտումը քննադատելու բարոյական իրավունք ոչ ոք չունի: Սակայն կա հարցի երկրորդ կողմը, որը, չգիտես ինչու, մշտապես անտեսվում է: Բանն այն է, որ մենք բոլորս կորցնում ենք մեր պոտենցիալ սպառողներին, Հայաստանը դառնում է շուկա՝ առանց սպառողների: Տարիներ շարունակ երկրի տնտեսության մեջ այս կամ այն կերպ ներդրված գումարները լճացման վտանգի առաջ են կանգնած: Երկրում գործող բիզնեսների մեծ մասը այս կամ այն կերպ առնչվում է իշխանությունների հետ՝ անգամ սեփական եկամուտների պահպանման պարզագույն բնազդով նրանք պետք է ջանքեր չխնայեն՝ իրենց սպառողներին երկրում պահելու համար: Այս հարցում նրանց անգործությունը տարօրինակ է, նրանք կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են:

 

Հավանաբար մեկ-երկու տարի առաջ էր, որ արտագաղթի ահագնացող տեմպը ստիպեց Հայաստանում գործող ստեղծագործական միությունների ղեկավարներին՝ հանդես գալ գրեթե ընդդիմադիր դիրքերից և կոչ անել իշխանություններին՝ գործուն քայլեր ձեռնարկել արտագաղթը մեղմելու ուղղությամբ: Գործուն քայլերը չարվեցին, արտագաղթը չնվազեց, բայց ստեղծագործական միությունների ղեկավարները լռեցին:
Վերջին շրջանի գաղթականության ահագնացող տեմպը, թվում էր, պետք է ստիպեր իշխանություններին՝ երկրի տնտեսության մեջ կատարել վիրահատական միջամտություններ, սակայն նրանք ավելի լուրջ ծրագրերով էին զբաղված՝ վերամբարձ մեկնաբանություններով...

 

Խորհրդարանում և կառավարությունում այնպիսի հպարտ լռություն է այս հարցի շուրջ, ասես այդ արտագաղթը մեր հարևան Թուրքիայում է և մեր խորամանկ իշխանությունները համբերատար սպասում են՝ երբ է մեր հարևան երկիրը դատարկվելու, որ նվազագույն դիմադրությամբ գնան մեր պատմական հողերը գրավելու...

 

Վարուժան Բաբաջանյան