Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու որոշ վարչական շրջանների ղեկավարներ հայտարարում են, թե Երևանում ավելանալու է բակային խաղահրապարակները, Կենտրոն վարչական շրջանում վտանգի առաջ է հայտնվել Խորենացի 25 և 27 շենքերի խաղահրապարակը: Այսօր՝ օգոստոսի 25-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բակի բնակիչները հայտնում էին, որ խաղահրապարակը կամաց-կամաց վերածվելու է «քյաբաբնոցի», իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը ջայլամի կեցվածք է ընդունել ու ոչ մի միջոց չի ձեռնարկում խաղահրապարակը պաշտպանելու համար:
Մանրամասները կարդալ այստեղ: