«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիայի մասնակիցների ու շուկայի հարևանությամբ ապրող ներկայացած քաղաքացիների միջև քիչ առաջ քաշքշուկ առաջացավ: Դրոշներով ու ցուցապաստառներով շուկային մոտեցող քաղաքացիներին բնակիչները մոտեցան, սկսեցին հրել' չթողնելով մոտենալ հուշարձանին:
Այս մասին գրում է Panorama.am-ը:
Այս պահին դեպքի վայրում գտնվող ոստիկանները շրջանակի մեջ են առել Նախախոհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին' նրան պաշտպանելով բնակիչների հարձակումներից:
Բնակիչները նշում են, որ շուկայի սեփականատերը տարածքը մաքրել է առնետներից, որոնք անհանգստացնում էին իրենց:
Ակցիայի մասնակիցներին բնակիչները մեղադրում են գումարի դիմաց միջոցառում կազմակերպելու համար, ակցիայի մասնակիցներն էլ բնակիչներին են հարցնում' ձեզ ինչքան փող են տվել:
Ոստիկանները հավաքված քաղաքացիներին զգուշացնում է, որ նրանք խախտում են հասարակական կարգը, ինչի համար նախատեսված է պատիժ: