Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆոլը և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը օգոստոսի 31-ին քննարկել են Սիրիայի իրավիճակը:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն այսօր ընգծել է, որ Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման մասին ԱՄՆ-ի սպառնալիքները ընդունելի չեն:

«Ցանկացած միակողմանի ռազմական գործողություն, որին կդիմեն շրջանցելով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, կլինի միջազգային նորմերի ուղղակի խախտում, կքայքայի սիրիական հակամարտության քաղաքական և դիվանագիտական լուծման հեռանկարները, կհանգեցնի առճակատման և զոհերի: Չի կարելի թույլատրել իրադարձությունների նման զարգացումը»-ասել է Լուկաշևիչը: