Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ընտրարշավը ձախողել փորձող քաղաքացին այժմ մարտնչում է այլ ճակատում՝ Փակ շուկայի ճարտարապետական դիմագծի աղճատման դեմ պայքարողների ակցիայում «աշխատում է» որպես շուկան «Երևան սիթիի» վերածելուն կողմնակից քաղաքացի: Զարմանալի թափթփվածությամբ փորձում են ցույց տալ, որ հասարակությունը երկփեղկված է, սակայն ակնհայտ է, որ իբր շուկայի սիթիականացման կողմնակից քաղաքացիները վաղուց արդեն Սամվել Ալեքսանյանի համար մասովկայի խրտվիլակ են աշխատում:

Եթե անգամ Փակ շուկան պահպանող քաղաքացիական ակտիվիստների մեջ կան քաղաքացիներ, որոնց պայքարի հորձանուտ է մղում գրանտային հեշտ փողեր կպցնելու տեսլականը, վստահ եմ, որ պայքարողների մեծամասնությունը մղում են գաղափարական, քաղաքացիական պայքար: Սակայն պարզապես անհնար է գտնել Սամվել Ալեքսանյանի «սահմանադրական կարգի պահպանության ջոկատից» գեթ մեկ քաղաքացու, որին այնտեղ է մղել քաղաքացիական ակտիվ դիրքորոշման պոռթկման հնարավորությունը: Ցավոք, նրանք դարձել են մի քանի կոպեկանոց բազմակարծության զոհը:

Իսկ ԱԺ պատգամավորը վաղուց պետք է հասկացած լիներ, որ իր ճղճղան հրետանի կանայք և ոչ պակաս ճղճղան տղամարդիկ վաղուց բացահայտվել են: Նորություն է պետք մտածել...