Իտալացի նկարիչ Դարիո Գամբարինը, օգտագործելով սովորական տրակտոր, Վերոնայի հարևանությամբ գտնվող դաշտերից մեկում հերկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հսկայական դիմանկարը։ Ինչպես նշում է The Telegraph-ը, 100 մ երկարությամբ դիմանկարը կոչվում է «Սերը միավորում է»։
Գամբարինը պատմել է, որ որոշել է հենց Ֆրանցիսկոսին պատկերել, քանի որ հիացած է հովվապետի բարի կամքով։ Յուրահատոււկ դիմանկարը հերկելու համար նկարչից պահանջվել է 6 ժամ։
Բացառիկ տաղանդի շնորհիվ Գամբարինը կարողացել է դաշտում տարբեր մարդկանց դիմանկարները ստեղծել՝ առանց հողատարածքում նախապես չափումներ անելու։ Արդյունքում նա ստացել է աներևակայելի ճշգրիտ պատկերներ։
Ավելի վաղ իտալացին նույն տարբերակով հերկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դիմանկարը։