Եգիպտոսում ամուսնացրել են 11-ամյա տղային և 9-ամյա աղջնակին: Մանկահասակ հարսն ու փեսան իրենց հարսանեկան արարողության ժամանակ հագնված են եղել ինչպես որ ավանդույթն է պահանջում, աղջիկը սպիտակ զգեստով, իսկ տղան՝ կոստյումով: Մանկահասակ նորապսակների ամուսնությունը Եգիպտոսում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել:

 

 

Vesti.ru-ի հաղորդմամբ՝ այս մանկահասակ երեխաների ամուսնությունը եզակի բնույթ չի կրում, Եգիպտոսի տարբեր շրջաններում պարբերաբար տեղի են ունենում մանկահասակ երեխաների ամուսնություններ, չնայած նրան, որ երկրում գործող օրենքով կարող են ամուսնանալ 18 տարեկանից հետո:

 

 

 

Հեղինակ: «Փաստինֆո»