www.yerevannews.am Երևանի մտադրությունը մտնել Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի Մաքսային միություն մեծ մասամբ պայմանավորված է նրանով, որ այն պահանջել է Մոսկվան: Մոսկվան այդ նպատակին հասնելու համար կարող էր օգտագործել տարբեր միջոցներ սկսած Հայաստանի համար շահավետ պայմանագրերի ստորագրումից մինչև Ադրբեջանի հետ համագործակցության ամրապնդում, որը պայմանավորված էր վերջերս Բաքու կատարած Պուտինի այցելությամբ:

 

Այս մասին Regnum գործակալությանը հայտնել է Ազգային ռազմավարության ինստիտուտի նախագահ Միխայիլ Ռեմիզովը' մեկանաբանելով Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
Փորձագետի կարծիքով Հայաստանի մուտքը Մաքսային միություն ավելի շատ հետապնդում է վիրտուալ և խորհրդանշական նպատակներ ընդհանուր սահմանների բացակայության պայմաններում, քան լուծում է ինչ-որ կոնկրետ գեոքաղաքական կամ գեոտնտեսական առաջադրանքներ: Նրա կարծիքով Ռուսաստանին հենց այս պահին էր անհրաժեշտ Հայաստանի կողմից Մաքսային միության միանալը, քանի որ նա կրում էր որոշակի անհաջողություններ իր ինտեգրացիոն նախագծերի առաջխաղացման հարցում Ուկրաինայի և Մոլդովայի ուղղությամբ:

 

«Մոսկվային չէր հաջողվել ստեղծել միասնական արժույթի տարածք, նա անհաջողություն էր կրել ինտեգրման նախաձեռնությունների առաջխաղացման հարցում ուկրաինական և մոլդովական ուղղություններում: Այս ամենը բերել էր նրան, որ Կրեմլը Հայաստանի' Մաքսային միություն մտնելով ցանկանում էր ցույց տալ համակարգի կայունությունը և ընդարձակումը»,- մեկնաբանել է Ռեմիզովը: Նա ավելացրել է, որ բացի դա Մոսկվայի կողմից նման քայլի պատճառ կարող է լինել նաև Բրյուսելի հետ մրցակցությունը:
Քննարկելով Հայաստանի եվրոպական վեկտորի հետագա ճակատագրի թեման փորձագետը ընդգծել է, որ Հայաստանը, հայտնելով իր մտադրությունը մտնել Մաքսային միություն, չի շեղվում Եվրոպական ճանապարհից:

 

«Առաջին հերթին եվրոպական ճանապարհը Հայաստանի համար շատ վերացական երևույթ է: Եվրամիության և նրա առանձին պետությունների հետ համագործակցությունը շարունակվում է, քանի որ Հայաստանը շատ սերտ կապեր ունի ԵՄ-ի այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան: Չեմ կարող ասել, թե արդյոք ապագայում կստորագրվեն ԵՄ-ի հետ կարևոր փաստաթղթեր թե ոչ, սակայն համագործակցությունը կշարունակվի»,- համոզված է վերլուծաբանը:

 

Անդրադառնալով Հայաստանի ընտրությանը Արևմուտքի և Ռուսաստանի միջև «կամ, կամ» սկզբունքով' Միխայիլ Ռեմիզովը հիշեցրել է, որ Երևանին այդպիսի ձևաչափ պարտադրել են հենց եվրոպացիները:« Սակայն այդ սկզբունքը ավելի շատ վերաբերվում էր Ուկրաինային: Ուկրաինայի դեպքում այն իսկապես իմաստ ունի, քանի որ այն սահմանակցում է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Մաքսային միության հետ: Այդ պետությունը նշանակելիորեն մեծ շուկա ունի: Այս կապակցությամբ Հայաստանը այդքան մեծ կարոևրություն չի ներկայացնում երկու համակարգերի համար: Հայաստանի դեպքում, հաշվի առնլով նրա տարածաշրջանային դիրքը, կարևոր է ռազմական բաղկացուցիչ տարրը:

 

Այն իսկապես իմաստ ունի և այս կապակցությամբ Ռուսաստանը և Հայաստանը սերտ համագործակցության մեջ են և գտնվում են մեկ ռազմաքաղաքական դաշինքում' ՀԱՊԿ-ում»,- նշել է Ռեմիզովը: