Կիպրոսի ռազմական բազայում գտնվող բրիտանական կործանիչները տագնապով օդ են բարձրացել, երբ Սիրիայի կողմից երևացել են չբացահայտված ինքնաթիռներ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ITV News-ին:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ինքնաթիռներն Ակրոտիրի բազայից օդ են բարձրացել «տարօրինակ ինքնաթիռների» պատճառով, սակայն նրանք չեն հատել Կիպրոսի օդային տարածքը:
Օգոստոսի վերջին բրիտանական իշխանություններն Ակրոտիրի են ուղարկել 6 կործանիչ: Սակայն ավելի ուշ պաշտոնական Լոնդոնը հայտարարել էր, որ բրիտանական զորքերը չեն մասնակցի Սիրիայում ռազմական գործողություններին: