Ճապոնիայում ներկայացրել են Nippon Moon հսկայական «Սատանայի անիվ» կառուսելի նախագիծը, որը պետք է դառնա աշխարհում ամենամեծը, հաղորդում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով РИА Новости-ին:
Ծրագիրը մշակվել է ճապոնական, հոլանդական և իտալական կազմակերպությունների խմբի կողմից:
Nippon Moon-ն առնվազն 2 անգամ մեծ է լինելու լոնդոնյան London Eye-ից, որի բարձրությունը կազմում է 135 մետր: Սակայն այսօր ամենամեծ «Սատանայի անիվը» Singapore Flyer-ն է, որն ունի 165 մետր բարձրություն:
Nippon Moon-ը կունենա 32 խցիկ, որոնցում ազատորեն կարող է տեղաշարժվել 12-15 մարդ: 40 րոպեի ընթացքում կառուսելը կկարողանա կատարել 1 շրջան: