ԳԱԼԱ Ինչպես նշել էինք, քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները Երևանի ավագանու անդամներից յուրաքանչյուրին առանձին նամակ էին ուղարկել իրենց պահանջների վերաբերյալ վերջիններիս դիրքորոշումները ճշտելու համար: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները:
Սեպտեմբերի 10-ին որպես քաղաքացիներ նրանք որոշել էին օգտվել իրենց սահմանադրական իրավունքից և մասնակցել ավագանու նիստին, սակայն ակտիվիստներից նրանք, ովքեր ցանկացան քաղաքապետարանի շենք մտնել, բերման ենթարկեցին ոստիկանության բաժանմունք:
Մանրամասն` այստեղ