«Համաներման միջազգային կազմակերպությունն» աշխարհի պետություններին կոչ է արել դադարեցնել Թուրքիային արցունաբեր գազ, զրահամեքենաներ և այլ զինամթերք տրամադրել, մինչև Թուրքիայի իշխանությունները չերաշխավորեն, որ ապահովելու են խաղաղ հանրահավաքներն ու խոսքի ազատությունը:
«Համաներման միջազգային կազմակերպությունը» հայտարարել է, որ նման հայտարարություն անելու պատճառ է հանդիսացել հատկապես վերջին 3 օրերին Թուրքիայի տարբեր քաղաքներում վերսկսված բողոքի զանգվածային ցույցերը և դրանք ցրելու համար ոստիկանների գործադրած ուժային միջոցները:
Մանրամասները` այստեղ