ԳԱԼԱ Սայաթ -Նովա 12, Սայաթ - Նովա 10, Նալբանդյան 22, Թումանյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի և Աբովյան 25 շենքերի բակում «Լարկո Գրուպ» ՍՊԸ-ն ցանկանում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել, ինչն առաջացրել է այդ շենքերի բնակիչների զայրույթը: Մոտ երեք ամիս պայքարելուց հետո հուլիսի 29-ին նրանք քաղաքապետարանից նամակ էին ստացել, որ այդ տարածքում շինարարություն չի իրականացվի:

 

Քաղաքապետարանը ցանկացել էր այդ հարցը քննարկել նաև վերոնշյալ շենքերի ներկայացուցիչների հետ և նրանցից անուններ էր ուզել հանդիպման համար: Սակայն երեկ այն քաղաքացիները, ովքեր պետք է հանդիպման գնային քաղաքապետարան, «Լարկո Գրուպ» ՍՊԸ-ի փաստաբան Աշոտ Աբրահամյանից ստանում են նամակ, ինչը բնակիչները անվանեցին նամակ -սպառնալիք, որ եթե բնակիչները խոչընդոտեն իրենց աշխատանքը, ապա իրենք դատական կարգով բնակիչներից կգանձեն իրենց գումարը' մեկնաբանելով, որ իրենք վնասներ են կրել:

 

 

Այսօր բնակիչները հանդիպել են լրագրողների հետ և իրենց բողոքն են բարձրաձայնել տեղի ունեցածի վերաբերյալ:

 

 

Մանրամասները` այստեղ