Աշտարակ-Թալին ավտոոճանապարհին՝ Արուճ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար: Այդ մասին տեղեկությունը ստացվել է սեպտեմբերի 15-ին, ժամը 08:03-ին: Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը, ուստի դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես հայտնել են Արտակարգ Իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում «Ալֆա Ռոմեո» մակնիշի 33OT611 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

 

Արդյունքում ուղեւորներ Ինխարբեկ Ամիրխանովը, 14-ամյա Մարգար Մարգարյանը եւ 20-ամյա Կարինե Ստադոննայան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» ԲԿ՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը:

 

Բժիշկների տվյալների համաձայն, տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ վարորդ՝ ՌԴ-ի քաղաքացի 26-ամյա Սամիլ Առսլանովին հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել են միջին ծանրության:

 

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: