Ավելի քան 580 մարդ անհետ կորած է համարվում ԱՄՆ Կոլորադո նահանգում սկսված ուժեղ ջրհեղեղի պատճառով։ Այս մասին այսօր հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

 

Ջրհեղեղի զոհ է դարձել 4 մարդ: Անհայտ է Լարամի շրջանի 350 բնակիչների և Բոուլդեր շրջանի 231 բնակիչների ճակատագիրը: Իշխանությունները չեն բացառում, որ որոշ մարդիկ ինքնուրույն են թողել իրենց տները և գտնվում են անվտանգության մեջ: Շաբաթ օրը տարհանվել է 1700 մարդ և 300 կենդանի, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակի ռեժիմ էր սահմանել: Ջրհեղեղն առաջացել է տեղատարափ անձրևների պատճառով, որոնք սկսվել են այս շաբաթվա կեսին: