ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, թե ԱՄՆ-ը ու Ռուսաստանը համաձայնվել են այն քայլերի հարցում, որոնք Սիրիան պետք է իրականացնի՝ ապացուցելու համար, որ հրաժարվում է զանգվածային բնաջնջման իր զենքերից։ «Մենք համաձայնվել ենք, որ Սիրիան զենքերի մասին մանրամասն տեղեկություններ է ներկայացնելու մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է Քերրին։
Ժնևում անցկացված բանակցությունների երրորդ օրվա ընթացքում Քերրին ասել է, թե իրենք համաձայնվել են նաև, որ Սիրիան պետք է թույլ տա քիմիական զենքերի տեղանքներում սկսվեն անհապաղ ստուգումներ։ Հիշեցնենք, որ բանակցություններին մասնակցում էր նաև ՄԱԿ-ում ու Արաբական լիգայում Սիրիայի հարցով դեսպանորդ Լախդար Բրահիմին։
Մանրամասները` այստեղ