Tert.am ճապոնիայում գործարկվել է աշխարհում ամենաարագընթաց գնացքը, որը սլանում է 500 կմ/ժամ արագությամբ, հայտնում է Business Insider-ը:

 

Ճապոնական երկաթուղում ներկայացվել է նորագույն արագընթաց գնացքը, որը մագնիսական ուժի միջոցով աշխատելու շնորհիվ ընթանում է առանց ցնցվելու, ընդորում՝ ցանկացած եղանակի:

 

JR Tokai L0 Series Shinkansen գնացքը նախատեսված է շահագործման հանձնել 2027-ին, իսկ այժմ միայն փորձնական ուղևորություն է իրականացվել Տոկիոյից Նագոյա:

 

Գնացքն իր ձևով չափազանց երկար և սրածայր է դիմացի հատվածում, ինչը նպաստում է օդի դիմադրության ուժը նվազեցնելուն:

 

Արագընթաց գնացքը ապագայում մեկ ճամփորդության ընթացքում կտեղափոխի 1000 ուղևոր՝ երթևեկելով երկու քաղաքների միջև:

 

Այդ ճանապարհը մեքենայով գնալիս կազմում է 320 կմ, սակայն այս գնացքն այն կանցնի ընդամենը 40 րոպի ընթացքում: Այլ արագընթաց գնացքներ ներկայում այդ ճանապարհն անցնում են 95 րոպեում, հայտնում է աղբյուրը:

 

 

Տեսանյութը` ստորև