«Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ուզում է տեսնել իր քրոջ փեսա Կորյուն Նահապետյանին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Նշենք, որ Նահապետյանը նախկինում աշխատել է դատախազությունում՝ գլխավոր դատախազի ավագ օգնական։

 

«Կարծում եմ՝ անլուրջ խոսակցություններ են»,- մեր հարցին ի պատասխան՝ երեկ ասաց Կ. Նահապետյանը։ Հստակեցմանը՝ չե՞ք ցանկանում դառնալ գլխավոր դատախազ, պատասխանեց. «Ես շատ մեծ ցանկություններ ունեմ, բայց ոչ տվյալ պարագայում գլխավոր դատախազի հետ կապված»։ Այդ դեպքում ինչո՞ւ է Ս. Ալեքսանյանը առաջ մղում Ձեր թեկնածությունը հարցին՝ պատասխանեց. «Ես չգիտեմ, նման մղում կա, թե ոչ։ Առաջին անգամ ձեզանից եմ լսում։ Դե, մեծ բարեկամ է։ Ես բնական եմ համարում, որ կարող է նաեւ նման ձգտում, մղում լինի»»,- մեջբերում է «Ժամանակը»:

 

Շարունակությունը` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: