Tert.am ԱՄՆ նախագահի վաշինգտոնյան նստավայրի տարածք երեկ երեկոյան խաղալիք պայթուցիկներ են նետել, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Լրագրողներին, ովքեր դեպքի պահին գտնվել են նախագահի նստավայրի տարածքում, Գաղտնի ծառայության աշխատակիցները խնդրել են շտապ ներս տեղափոխվել:

 

Հյուսիսային դարպասներից նետված խաղալիք պայթուցիկների ձայնը լսելով՝ ներկաները կարծել են, թե դա կրակոցների ձայն է, և սոցցանցերի իրենց հաշիվներում գրել են «Սպիտակ տան մոտ կրակոցների մասին»: Այս հաղորդագրությունները մեջբերել են նաև մի շարք ԶԼՄ-ներ:

 

Գաղտնի ծառայությունը պաշտոնապես հերքել է կրակոցների մասին տեղեկությունը: Պայթուցիկներ նետած տղամարդը ձերբակալվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից: