operativ.am Լեգենդար երգիչ և դերասան Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Ալմա-Աթայում՝ քաղաքի օրվա առթիվ, ինչպես նաև մասնակցելու այս տարի այդտեղ անցկացվող «Եվրասիա» կինոփառատոնին:

 

Երկուշաբթի օրը 89-ամյա շանսոնյեն հանդիպել է Ալմա Աթայի լրագրողների հետ և նրա առաջին գործը եղել է այն, որ նա խնդրել է լրագրողներին իր հետ քաղաքականություն չքննարկել:

 

Ղազախական կայքերից մեկը գրում է, որ ինքն՝ Ազնավուրը, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, հանդիպել է ղազախ դեսպանի հետ՝ ծառայողական նպատակներով: Սա Ազնավուրի առաջին այցն էր Ղազախստան, չնայած նա արդեն հասցրել է լինել հարևան Ուզբեկստանում:

 

Դրանից մեկ օր առաջ Ազնավուրին շնորհվել էր մրցանակ «Համաշխարհային երաժշտության մեջ ունեցած ավանդի համար»:

 

«Ինձ համար հաճելի է ստանալ այս մրցանակը: Ես պաշտում եմ բոլոր մրցանակները և չեմ պատկանում այն մարդկանց դասին, ովքեր իրենց թույլ են տալիս հրաժարվել ինչ-որ պարգևներից»,- ասել է Ազնավուրը:

 

Կայքը հիշեցնում է, որ Շառլ Ազնավուրն իր կյանքի ընթացքում գրել է 1000 երգ, կերտել ավելի քան 60 կերպար ու վաճառել ավելի քան 100 միլիոն սկավառակ: Ըստ "Time" ամսագրի՝ ճանաչվել է 20-րդ դարի էստրադային լավագույն կատարողը: