ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ-ին ապացույցներ ներկայացնել այն մասին, որ օգոստոսի 21-ին Գուտայում քիմիական զենքը կիրառվել էր ապստամբների կողմից: Ըստ Լավրովի, այդ ապացույցները Ռուսաստանին է տրամադրել Սիրիայի կառավարությունը:

 

Լավրովն ավելի վաղ նշել էր, որ ՄԱԿ-ի զեկույցը չի փարատել իր կասկածներն այն մասին, որ Սիրիայում քիմիական զենքը կիրառվել էր ապստամբների կողմից: Ռուսական կողմը դատապարտել էր ՄԱԿ-ի տեսուչներին, ովքեր եզրակացրել էին, որ քիմիական զենքը կիրառվել էր Բաշար Ասադի կառավարության կողմից: 

 

Մանրամասն` այստեղ