Վենեսուելայի իշխանությունները իրենց վերահսկողության տակ են վերցրել այն գործարանը, որը զուգարանի թուղթ է արտադրում: Նրանք այդ քայլին գնացել են, որպեսզի վերացնեն այդ ապրանքի դեֆիցիտը, փոխանցում է BBC-ն: Վերահսկողության գործառույթն իրականացնելու համար Վենեսուելայի իշխանությունները «Manpa» ընկերությանը պատկանող գործարան են ուղարկել ազգային գվարդիայի սպաներին: Վենեսուելայի առևտրի նախարարը պարզաբանել է, որ ֆաբրիկայի «օկուպացիան» ժամանակավոր բնույթ է կրում:

Վենեսուելայում զուգարանի թղթի, ինչպես նաև տակդիրների, կաթի, ձիթապտղի յուղի, սուրճի դեֆիցիտը երկրում սկսվել է 2013-ի մայիսի սկզբներից: