operativ.am Եգիպտոսում հետաքրքիր միջադեպ է գրանցվել՝ ֆերմերն իր ավանակին անվանակոչել է Եգիպտոսի գերագույն հրամանատարի անունով՝ Ալ Սիսի:
Ֆերմերին ձերբակալել են, երբ նկատել են որ ավանակի գլխին զինվորական գլխարկ կա: Նրան մեղադրում են բանակին անարգանք հասցնելու կետով: Եգիպտոսի գերագույն գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարար Ալ Սիսին համարվում է Մուրսիի տապալումը նախաձեռնողներից մեկը: Գուցե դա էլ պատճառ է հանդիսացել, որ ֆերմերը նրա անունով կոչի իր ավանակին: