168.am Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի գիտնականները հայտարարել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ստեղծելու մասին: ԱԹՍ-ի հեռահարությունը կազմում է 150 կիլոմետր, այն կարող է օդում գտնվել 8 ժամ: ԱԹՍ-ի առավելագույն վեր բարձրանալը կազմում է 5000 մետր:

 

ԱԹՍ-ի չափերի մասին ոչինչ չի հաղորդվում: King Abdulaziz City for Science and Technology (Թագավոր Աբդուլազիզի անվան գիտության ու տեխնոլոգիաների քաղաք) ինստիտուտը հայտարարել է, որ այդ ԱԹՍ-ի ստեղծման շնորհիվ սաուդցի գիտնականները կարողացել են առաջ գնալ տիեզերական ու ավիացիոն տեխնոլոգիաների զարգացման մեջ:

 

Հայտարարության մեջ նաև խոսվում է արբանյակների ոլորտում սաուդցի գիտնականների ձեռքբերումների մասին: Հաջողությամբ ուղեծիր է արձակվել 12 արբանյակ, որոնց ազդանշանը ծածկում է թագավորության ողջ տարածքը, արաբական բոլոր երկրները և մասամբ Եվրոպան, Աֆրիկան, Հնդկաստանն ու Պակիստանը: