Գրոհայիններն, ովքեր գրավել էին Քենիայի մայրաքաղաքի առևտրի կենտրոնը, սպառնում են սպանել պատանդներին: Ահաբեկիչների մոտ այս պահին կա տասը մարդ:

 

Ավելի վաղ Քենիայի անվտանգության ուժերը հարձակվել են գրաված տարածքների վրա: Որոշ տվյալներով՝ համալիրի մեծ մասն այժմ գտնվում է բանակի վերահսկողության տակ, իսկ զավթիչները մեկուսացվել են:

 

Հիշեցնենք, որ Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնը գրավել են սոմալիական Աշ-Շաբաբ խմբավորման ահաբեկիչները սեպտեմբերի 21-ին: Մահացածների թիվը հասել է 68-ի, տուժել է մոտավորապես 300 մարդ: Ահաբեկչության զոհ են դարձել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Չինաստանի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի և Ավստրալիայի քաղաքացիներ: Ահաբեկչության ժամանակ մահացել է նաև Քենիայի նախագահ Ուխուրու Կենիատիի բարեկամը և նրա հարսնացուն, ինչպես նաև Աֆրիկայում հայտնի գանացի գրող Քոֆի Ավունորը: