Aravot.am ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանվում է, որ պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը եւ եթե նրանք միջոցներ չեն ձեռնարկում դրա դեմն առնելու համար՝ պետք է պատժվեն տուգանքով' նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով կամ նույնիսկ ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:

Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչո՞ւ չեն պահանջում, որ, օրինակ, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան, ով այդպես էլ չի կասեցրել ապօրինի շինարարությունը, քրեական պատասխանատվություն կրի՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պատասխանեց, որ քաղաքապետարանը շուկան պահպանելու գործառույթ չունի, պարտավոր է շինարարությունը չթույլատրել. «Քաղաքապետարանը փորձել է կասեցնել, այդ ընթացքում մեծ մասամբ իր դեմքը չի կորցրել: Նա տուգանել է կառուցապատողին, դատարան էլ է դիմել, բայց ուրիշ բան, որ դա չի հրապարակվում: Քաղաքապետարանը 2 անգամ հայց է ներկայացրել դատարան, որ միջոցներ ձեռնարկեն, բայց դատարանները չեն պատասխանել, ու հիմա ինքը չի կարողանում բացահայտի, ասի՝ գործին ընթացք չեն տալիս:Եթե բարձրաձայնի՝ քրեական գործ կբացվի»:

Սաշուր Քալաշյանը այնուամենայնիվ նշեց, որ Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար հիմնական մեղավորը դարձյալ քաղաքապետարանն է. «Չի կասեցրել, թեեւ ասել է ապօրինի է, տուգանել եմ: Բայց քաղաքապետարանի հսկողության տակ չի մնացել հարցը: Մենք հիմա փորձում ենք դատական գործ հարուցել: Սեփականատերը եթե տուգանվել է, իր պատիժը ստացել է, հիմա հարց է առաջանում՝ ո՞վ չի ստացել իր պատիժը: Այստեղ պետությունն է մեղավորը: Այնքանով է մեղավոր, որ 2 անգամ կիրառելով քրեական հոդվածը, հետեւություն չի արել, որ վերջ դրվեր այդ հարցին: Վերջ դնողը ինքն էր, ինքը պետք է ապամոնտաժեր այդ ամբողջ շինարարությունը, պետք է դադարեցներ: Չի վերացրել, չի վերականգնել, չի արել իր գործը: Հիմա արդեն քրեական գործի խնդիր է: Եթե մենք առաջ մտածում էինք ակցիաներ անենք, շինարարությունը արգելափակենք, հազար ու մի խոչընդոտներ սարքենք, այսօր արդեն դա անիմաստ է, գործն ավարտված է: Հիմա բերենք մտածենք, թե ում պատճառով է դա տեղի ունեցել, ինչպե՞ս պետք է վերականգնել սխալը»:

Շարունակությունն` այստեղ: