Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընդունել է Եգիպտոսից ժամանած լրագրողների պատվիրակությանը եւ նրանց ներկայացրել հայկական Սփյուռքի աշխարհագրությունը, նրա ստեղծման պատճառներն ու հետեւանքները:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հետեւանքների վերացմանը, ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր խոսքում կարեւորել է լրագրողների դերը ճշմարտությունը բացահայտելու, ներկայացնելու, արդարացի լուսաբանելու գործում: Այնուհետեւ նախարարը պատասխանել է հյուրերին հուզող հարցերին:Հանդիպման ավարտին լրագրողները պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության հետ: