Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը այսօր որոշում է կայացրեց դադարեցնել «բանդայի գործով» ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մահվան հիմքով:

Ա. Դալլաքյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վաչագան Քոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծնողների համար դժվար է եղել մասնակցել դատերին, սակայն իրենք պատրաստվում են դիմել ՀՀ գլխավոր դատախազին' Ա. Դալլաքյանի նկատմամբ բռնությունների, խոշտանգումների, ոչ բավարար բժշկական օգնություն ցուցաբերելու հարցով:

Նա նշեց, որ առայժմ որևէ փորձաքննության պատասխան չեն ստացել:

Նշենք, որ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ժամը 20.42-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատաողական հիմնարկում մահացել է բանդիտիզմի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը:

Ավելի վաղ Ալբերտ Դալլաքյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ինքը մեծ հույսեր չի կապում արդադադատության հետ, սակայն ցանկանում է պայքարել:

«Որևէ մեկը որդուս դեմ ցուցմունք չի տվել, սակայն նրան բռնության, ծեծի են ենթարկել: Դա ինչ-որ մեկին պետք է եղել: Ես արդեն դիմել եմ ՀՀ Նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, սակայն դեռևս պատասխան չեմ ստացել»,-ասել էր նա:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Դ. Գալստյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ս. Դավթյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ա. Դալլաքյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ա. Մանուկյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,

Ք. Ամոյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Մանրամասներն` այստեղ: